Հայաստանի քաղաքակրթական ջահը պետք է լուսավորի Առաջավոր Ասիան. սահմանենք նոր օրակարգ. «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն



Եվրոպան բարիդրացիականություն դրսևորեց, ԱՄՆ-ն թշնամություն չի անում, Ռուսաստանն էլ, կարծես, համակերպվել է նոր իրադրության հետ: Բոլորը սպասում են դրական փոփոխությունների: Սակայն փոփոխություններն իներցիայով չեն լինելու: Մեր խաղողի գինին Ֆրանսիա չի արտահանվի, քան դեռ կանադական սպիրտ ենք ներկրում: Իտալացին չի գա Երևան օպերա լսելու, քանի դեռ միայն լոլիկ ու ծիրան ենք արտահանում: Պետք է հասկանալ այն իրական առաքելությունը, որը մեզ 21-րդ դար է հասցրել: Հայկական քաղաքակրթական ջահը պետք է լուսավորի Առաջավոր Ասիան: