Հույս ունեմ, որ սա իմ վերջին «Էլ Կլասիկո»-ն չէ «Սանտիագո Բերնաբեու»-ում. Ինիեստա




Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է իր ապագայի մասին:
«Հույս ունեմ, որ սա իմ վերջին «Էլ Կլասիկո»-ն չէ «Սանտիագո Բերնաբեու»-ում: Եթե ես այստեղ եմ, ուրեմն չեմ մտածում այլ ակումբների մասին: Ես չեմ մտածում ամառային տրանսֆերային պատուհանի մասին:
Գիտեմ, որ պետք է որոշում կայացնեմ ապագայիս վերաբերյալ, բայց դա կանեմ, երբ գա դրա ժամանակը»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Sportal.am-ը: