Ոչ թե գործիք, այլ միջնորդ. ինչ դեր կունենա Հայաստանը գերտերությունների բախման թատերաբեմում 2018-ին. «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն



ԱՄՆ-ն չի գնա ուղիղ առճակատման միջուկային գերտերություններ Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, որքան էլ այդ երկրներին որակել է ռևիզիոնիստական պետություններ: Խոշոր տերություններն իրենց հարաբերությունները պարզում են արբանյակ-պետությունների միջոցով և նրանց հաշվին: Մեր խնդիրն է Հայաստանի շահերի հաշվին չսպասարկել որևէ մեկի՝ այդ թվում Ռուսաստանի շահը. պետք է ոչ թե գործիք լինել, այլ առիթն օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար: