Բարսելոնան համաձայնեցրել է Մասկերանոյի տրանսֆերը Չինաստան




Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն կարիերան կշարունակի չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունում»,- հաղորդում է ArmSport-ը:
Ակումբները 10 միլիոն եվրոյով համաձայնեցրել են 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին:
Մասկերանոն ցանկանում է այս մրցաշրջանն անցկացնել Չինաստանում, դրանից հետո վերադառնալ հայրենիք՝ Արգենտինա: