Նանտի ֆուտբոլիստին հարվածած և հեռացրած մրցավարն ընդունել է իր մեղքը




Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրի` «Նանտ»-ՊՍԺ խաղի գլխավոր մրցավար Թոնի Շապրոնը հանդիպումից հետո արձանագրություն է կազմել կարգապահական կոմիտեի համար, որում բացատրել է իր արարքը:
Այս մասին հայտնում է ArmSport-ը:
Ինչպես հայտնի է, խաղի 91-րդ րոպեին Շապրոնը հայտնվել է խոտածածկին «Նանտի» պաշտպան Դիեգո Կառլոսի հետ պատահաբար բախվելուց հետո: Ընկած դիրքից մրցավարը փորձել է ոտքով հարվածել ֆուտբոլիստին, ինչից հետո նրան ցույց է տվել երկրորդ դեղին քարտն ու հեռացրել խաղադաշտից:
Խաղից հետո դիտելով այդ դրվագի տեսագրությունը` Շապրոնն ընդունել է, որ ֆուտբոլիստը միտումնավոր չի դիպչել իրեն: Մրցավարն իր արձանագրության մեջ խնդրել է չեղարկել Կառլոսի երկրորդ դեղին քարտը: