Ռուսական սպիտակ արջի անբասիր ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը. «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն



Ռուսաստանն այդպես էլ չմարսեց մեր անկախությունը, նրա փորացավը կայսրութան վերականգնումն է: Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակը մատակարարելով՝ մեր «դաշնակիցը» պատերազմ է սադրում, որի արդյունքում, ըստ իրենց, Հայաստանը տանուլ կտա ու մեծ եղբորից փրկություն կխնդրի: Բայց նրանք ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա չեն հաշվարկել մեր զինվորի բազկի ուժը: Ի՞նչ է ուզում Ռուսաստանը մեզանից, ի՞նչ խաղեր է խաղում թուրքերի հետ և ո՞րն է այստեղ մեր անելիքը: