Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հիմնական արժույթները վերադարձել են փետրվարի սկզբի մակարդակին. «Ֆինանսական շաբաթ» 19.02.2018

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Բրիտանական լրահոսն անցած շաբաթ մեծաքանակ էր, այնպես որ ֆունտ/դոլար զույգի վոլատիվության աղբյուրները շատ էին: Այդպես բրիտանական արժույթն աճի իմպուլս ստացավ շնորհիվ երկրի արտադրողների գների ինդեքսի դրական տվյալների: Ցուցանիշը դանդաղել էր մինչև 2,2%, իսկ մանրածախ և սպառողական գները հունվարին ամսական հաշվարկմամբ նվազել էին համապատասխանաբար  0,8% և 0,5,: Ճիշտ է սպառողական գների ինդեքսը տարեկան հաշվարկամբ մնացել էր նույն մակարդակում, սակայն դա մեծամասամբ չազդեց ֆունտի վրա:Մասնավորապես ԱՄՆ-ի սպառողական գների ինդեքսը տարեկան հաշվարկմամբ մնացել է նույն 2,1% մակարդակում, իսկ մանրածախ վաճառքները հունվարին ընդհանրապես նվազել էին 0,3%-ով: Այստեղ նաև կնշեինք արդյունաբերական արտադրության գնահատականն, որը հունվարին կազմել էր -0,1%:Եվրոպական լրահոսը անցած շաբաթ սահամանափակ էր: Հարկ ենք համարում առանձնացնել միայն ՀՆԱ-ի տվյալներն, որոնք մնալով նույն մակարդակում ոչ մի բանով չզարմացրեցին ներդրողներին՝ տարեկան հաշվարկմամբ արագանալով 0,1 տոկոսային կետով հասնելով մինչև 2,7%: Արդյունքում եվրոպական արժույթների համար շաբաթն ավարտվեց զգալի աճով: Եվրոն հասել էր 1,2406 մակարդակի, իսկ ֆունտի աճը փոքր-ինչ ավելի զգալի էր և հասել էր 1,4013 արժեքի: Այսպիսով շուկան վերականգնեց նախորդ շաբաթվա դոլարի աճը և հիմա կարելի է ասել, որ դոլարի մրցակիցների փոխարժեքը փետրվարի սկզբից շատ չնչին է փոփոխվել:

Ֆինանսական շուկայի կարևոր իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ «Ֆինանսական շաբաթի» այս թողարկմանը:

Հաղորդման նյութը տրամադրվել է Forex Club ընկերության կողմից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan