Գատուզո. Ես սիրում եմ տառապել, այդ իսկ պատճառով ընտրել եմ Միլանը




«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է «Սամպդորիայի» նկատմամբ տոնած հաղթանակն (1:0) Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում:
«Հիմա շատ հեշտ է լինել այսպիսի «Միլանի» մարզիչը, բայց արդեն վաղը մենք ամեն ինչ կսկսենք զրոյից: Ես խաղերի ժամանակ միշտ առաջնորդվում են սրտով և զգացմունքներով: Ֆուտբոլիստները գլխավոր հերոսներն են, իսկ ես պարզապես մտքեր եմ առաջարկում:
Երբ ես եկա «Միլան», ոչ մի ակնկալիք չունեի: Ես պարզապես գիտեի, որ պետք է աշխատեմ ծանր իրավիճակում: Ինձ դուր է գալիս տառապել. և ես չեմ սիրում այն բաները, որոնք չափից դուրս հեշտ են, այդ իսկ պատճառով ընտրեցի «Միլանը»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում ArmSport-ը: