Ռեյնան մոտ է Միլանի հետ պայմանագիր կնքելուն




«Նապոլիի» դարպասպահ Պեպե Ռեյնան մոտ է «Միլանի» հետ պայմանագիր կնքելուն և ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է միանալ ակումբին:
Ինչպես տեղեկացնում է ArmSport-ը, Ռեյնայի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը, և նրա բանակցությունները «Միլանի» հետ բավականին հաջող են ընթանում:
Միլանյան ակումբի ղեկավարությունն իսպանացու միջոցով ցանկանում է ուժեղացնել կազմը, հատկապես այն շշուկների պարագայում, որոնց համաձայն դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հեռանալ «Միլանից»:
Այդուհանդերձ, «Միլանը» Ռեյնայի ծառայություններով հետաքրքրված է դեռ 2017 թվականի ամառվանից: