Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները կառաջադրի իր թեկնածությունը




Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Աքշեների հայտարարությունն անմիջապես հաջորդեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով տեղեկացրեց, որ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:
«Ես հանրապետության նախագահի թեկնածու եմ: 100 հազար ստորագրությամբ առաջադրելու եմ նախագահի թեկնածությունս»,- հայտարարել է Աքշեները:
Նա համոզմունք է հայտնել, որ իր կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ է տոնելու: