+ 26 նորարար բիզնես ստարտափ. «Բիզնեսի անատոմիա»



Հայաստանում Առաջին բիզնես դպրոցի առաջին շրջանավարտներն արդեն մուտք են գործում գործարար շուկա: 26 նորարար ստարտափ՝ սոցիալակական ձեռնարկությունից մինչև արտադրություն, տուրիզմից մինչև ՏՏ. ընտրված ոլորտները աճող պահանջարկ են ունենալու առաջիկա 10-20 տարվա համար: Հաշվի առնելով, որ դրանց իրագործմանը նպաստելու են ոլորտի առաջատար մասնագետները, ապա կարող ենք վստահ ասել, որ այդ ստարտափները կլինեն հաջողված: Հայաստանում Առաջին բիզնես դպրոցի արդյունքներն ենք ամփոփել հիմնադիր Ծովինար Սարգսյանի և դպրոցի շրջանավարտ, լավագույն բիզնես գաղափարի հեղինակ Նաիրի Գրիգորյանի հետ: