Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեմիրթաշն Էրդողանի դեմ հայց կներկայացնի

Դեմիրթաշն Էրդողանի դեմ հայց կներկայացնի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեմիրթաշն Էրդողանի դեմ հայց կներկայացնի

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի փաստաբանները հայց կներկայացնեն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Էրդողանը հունիսի 1-ին իր ելույթում անդրադարձել է քրդամետ կուսակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին, որով պահանջվում է ազատ արձակել Դեմիրթաշին: «Այդ ո՞ւմ եք ազատ արձակում: Բանտում գտնվող անձի ձեռքերին 53 քաղաքացու արյուն կա»,- ասել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հայտարարությունը որակելով որպես «սև քարոզչություն» և դատական համակարգի վրա ազդելու փորձ՝ Դեմիրթաշի փաստաբանները հայտնել են, որ Էրդողանը խախտել է անմեղսունակության վարկածը: Բացի այդ, նրանք հայտնել են, որ իրենց պաշտպանյալին չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացվել:

Փաստաբանները հայտարարել են, որ բարոյական փոխհատուցում ստանալու նպատակով իրավական գործընթաց են սկսում ու հայց են ներկայացնելու Թուրքիայի նախագահի դեմ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan