Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվրախորհրդարանում քննարկվել է Ադրբեջանում իրավապաշտպան Էմին Ասլանի անօրինական ձերբակալության հարցը

Եվրախորհրդարանում քննարկվել է Ադրբեջանում իրավապաշտպան Էմին Ասլանի անօրինական ձերբակալության հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրախորհրդարանում քննարկվել է Ադրբեջանում իրավապաշտպան Էմին Ասլանի անօրինական ձերբակալության հարցը

Եվրախորհրդարանի պատգամավոր Մարիետտե Չեյկը, ով ADLE (Լիբերալների և դեմոկրատների դաշինք) խմբի անդամ է, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում իրավապաշտպան Էմին Ասլանի անօրինական ձերբակալության խնդրի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Եվրամիության պատգամավորն իրավապաշտպանի ձերբակալությունն անվանել է դեռևս 2014թ. նոր թափ առած «ադրբեջանական քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների դեմ պայքարի գագաթնակետը»:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները, խոսելով իրավապաշտպանի ձերբակալությունից, Ֆեդերիկա Մոգերինիին հարցրել են, թե արդյո՞ք Ադրբեջանում օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ իշխանությունների կողմից իրականացվող քայլերի շարունակվելու պարագայում նա կդիտարկի Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի հետ կապված բանակցությունների հարցը, թե՞ ոչ:

Ադրբեջանական ոստիկանությունը հունիսի 4-ին անհայտ պատճառներով ձերբակալել էր դրանից 3 օր առաջ ԱՄՆ-ից վերադարձած ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Ասլանին: Էմին Ասլանը 2014-ից բնակվում էր Վրաստանում: ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարան ընդունվելուց հետո նա տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսանելու:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan