Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության կոմիսարիատի խոսնակը հունիսի 18-ին հայտնել է, որ  կազմակերպությունը տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակին, և այդ հարցն ակտիվորեն բարձրացնում է բոլոր հարթակներում:

Այս մասին, ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Խոսնակը հայտնել է, որ 2018 թ. մայիսից սկսած Ադրբեջանի պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի տեսանկյունից և հակասում է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների դրական զարգացման գործընթացին:

ԵՄ խոսնակի հայտարարության մեջ նշվում է, որ  խախտումների մասին խոսքն առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալություններին, քաղաքական ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումներին, ակտիվիստների և լրագրողների դեմ հարուցված քրեական գործերին:

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններին փաստաբանական կոլեգիայից հեռացնելու հանգամանքը ևս մտահոգություն է առաջացնում»,-նշված է ԵՄ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է քաղբանտարկյալներին վերաբերող գործերին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan