Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Աշխատելու եմ օրուգիշեր». Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի մասին

«Աշխատելու եմ օրուգիշեր». Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Աշխատելու եմ օրուգիշեր». Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի մասին

Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենան հայտարարել է, որ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 24-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է քվեների բացարձակ մեծամասնությունը:

Ինչպես նշում է Anadolu գործակալությունը՝ Գյուվենայի ներկայացրած տվյալներին հղումով, հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 97.7%-ը, ինչից հետո պարզ է դարձել, որ Էրդողանը ստացել է ավելի քան 53% ձայն: Նա հավելել է, որ մնացած քվեաթերթիկների հաշվարկն այլևս չի ազդի վերջնական արդյունքի վրա:

«Իմ ազգն ինձ պետության ղեկավարի պարտականությունները կատարելու իրավունք է տվել: Կարծում եմ՝ ոչ ոք կասկածի տակ չի առնի քվեարկության արդյունքներն ու սեփական պարտությունն արդարացնելու նպատակով մեջտեղ չի բերի ժողովրդավարությունը»,-հայտարարել է Էրդողանը:

Մինչդեռ ria.ru-ն հաղորդում է, որ հաղթանակից հետո Էրդողանն Անկարայում ելույթ է ունեցել իր աջակիցների առաջ՝ խոստանալով օրուգիշեր աշխատել՝ իր երկիրն ամբողջ աշխարհի համար օրինակ դարձնելով:

«Շնորհակալ եմ քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով իր պարտքն է կատարել ու մասնակցել է ընտրություններին և կապ չունի, թե իր քվեն ում օգտին է տվել: Շնորհակալ եմ բոլոր թեկնածուներին ու օգնականներին: Մենք հրաման ենք ստացել ժողովրդից ու մոտ ժամանակներս կշտկենք մեր բոլոր թերությունները: Մենք ավարտել ենք նախագահական կառավարման համակարգին անցնելուն ուղղված աշխատանքների հիմնական մասը: Երբ կողմնորոշվենք վարչակազմի ու նախարարաների հարցում, կսկսենք օրուգիշեր աշխատել, կկատարենք մեր բոլոր պարտականություններն ու ամբողջ աշխարհի համար օրինակ կդառնանք»,-հայտարարել է նա:

Habertürk-ը հաղորդում է, որ գործող նախագահի գլխավոր ընդդիմադիր մրցակից Մուհարրեմ Ինջեն արդեն ճանաչել է Էրդողանի հաղթանակը:

«Ես համաձայն եմ՝ Էրդողանը հաղթել է»,-նշել է Ինջեն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan