Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բնական պաշարների ապօրինի օգտագործման և արդյունահանման հետևանքով ընդերքին 3.2 միլիոն դրամի վնաս է պատճառվել

Բնական պաշարների ապօրինի օգտագործման և արդյունահանման հետևանքով ընդերքին 3.2 միլիոն դրամի վնաս է պատճառվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բնական պաշարների ապօրինի օգտագործման և արդյունահանման հետևանքով ընդերքին 3.2 միլիոն դրամի վնաս է պատճառվել

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74.872  խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ 3.266.786 դրամի վնաս:

ՈՒսումնասիրության շրջանակներում հանձնարարական է ուղարկվել  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում չհաշվառված կամ լիցենզիա (թույլտվության) չունեցող անձանց կողմից նշված ապօրինի ընդերքօգտագործման, արդյունահանված լեռնային զանգվածի և հողի ապօրինի արդյունահանման, ապօրինի իրացման հնարավոր հանգամանքները հայտնաբերելու և բացահայտելու համար:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan