Ամուլսարի խնդիրը լրջագույն փորձաքար է Փաշինյանի կառավարության ռեյտինգի համար. «Էստի համեցեք»



Նիկոլ Փաշինյանի նախորդ երկու ամսվա աննախադեպ բարձր վարկանիշը, կարծես, հիմա էլ շարունակում է մնալ այդպիսին: Բայց օբյեկտիվորեն՝ որքան ուշանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան այդ վարկանիշը նվազելու է (իհարկե՝ մնալով ամենաբարձրը): Կան մի փորձաքար, որոնք քննություն են լինելու Փաշինյանի Կառավարության համար: Դրանցից առաջնայինն այս պահին Ամուլսարի հանքի խնդիրն է: Կախված դրա լուծման տարբերակից, Կառավարության ռեյտինգը կարող է էականորեն փոխվել: