«Ռեալ»-ը յուրահատուկ ձևով հրաժեշտ է տվել Ռոնալդուին




Մադրիդի «Ռեալ»-ը 6 րոպեանոց հոլովակ է պատրաստել թիմի արդեն նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի համար:
33-ամյա ֆուտբոլիստը «արքայական» ակումբում հանդես էր գալիս 2009 թվականից և այդ ընթացքում «սերուցքայիններ»-ի հետ 15 տիտղոս է նվաճել:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը երեկ 112 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս»: