Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մաքուր երկաթի գործարան»-ը 94 մլն դրամից ավելի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

«Մաքուր երկաթի գործարան»-ը 94 մլն դրամից ավելի վնաս է հասցրել շրջակա միջավայրին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մաքուր երկաթի գործարան»-ը 94 մլն դրամից ավելի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

Երեւանում գործող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն 94.325.550 ՀՀ դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին, որը մուտքագրվել է պետական բյուջե, նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը սույն թվականի հունիսի վերջին պարզել է, որ ընկերությունը ստուգվող ժամանակաշրջանում չի օգտագործել բավարար քանակությամբ չեզոքացուցիչներ, որի արդյունքում մթնոլորտ են արտանետվել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներից ավել վնասակար նյութեր:

Հիշեցնենք, որ «Մաքուր Երկաթ գործարանի» ԲԲԸ-ի (Արցախի 75), ինչպես նաեւ նրանից նրանից ոչ հեռու գտնվող «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ի (Արինբերդ, 3/21) մոտակայքում ապրող բնակիչները բազմիցս ահազանգել են գործարանների արտանետումների եւ դրանց արդյունքում առաջացող առողջական խնդիրների մասին՝ հազ, շնչահեղձություն, կոկորդի ծակոց, սրտխառնոց, գլխացավ: ԷկոԼուրը բնակիչների ահազանգերն ուղղել է ՀՀ բնապահպանության նախարարություն եւ պատասխան ստացել, որ արտանետումները նորմայի սահմաններում են:

«Մաքուր Երկաթ» ԲԲԸ-ն արտադրում է ֆերոմոլիբդեն, մաքուր մետաղական մոլիբդեն, իսկ ծխագազերից կորզում ռենիում: «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ն արտադրում է ֆեռոտիտան եւ այլ ֆեռոհամաձուլվածքներ:

Արտադրությունների ընթացքում մթնոլորտ է արտանետվում ծծմբային անհիդրիդ եւ ազոտի օքսիդ:

Ըստ մասնագետների` ծծմբի անհիդրիդն այն գործոններից է, որը կարող է հանգեցնել պտղի մահացման, վաղահաս ծննդաբերության, վիժումների եւ մեռելածնության, կարող է ազդել շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթների վրա: Լորձաթաղանթի միջոցով կարող վնասակար նյութերը կարող են ներթափանցել արյան եւ ապա օրգանների մեջ` առաջացնելով տարբեր հիվանդություններ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan