Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀԱՕԿ-ի նախագահը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

ՀԱՕԿ-ի նախագահը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՕԿ-ի նախագահը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: 

Նախարար Վահրադյանը միացել է Գագիկ Ծառուկյանի` Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ հայ մարզիկներին ուղղված շնորհավորանքներին և շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահին՝ ինչպես ըմբշամարտին, այնպես էլ մյուս մարզաձևերին մշտապես աջակցելու, մարզիկներին ոգևորելու և մարզական ձեռքբերումները գնահատելու համար:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոններ են դարձել ազատ ոճայիններ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը և հունա-հռոմեական ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել ազատ ոճայիններ՝ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը, ինչպես նաև հունա-հռոմեական ըմբիշներ՝ 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan