Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեծ հավանականությամբ գաղտնալսվել է ոչ թե Վանեցյանի, այլ Խաչատրյանի հեռախոսը

Մեծ հավանականությամբ գաղտնալսվել է ոչ թե Վանեցյանի, այլ Խաչատրյանի հեռախոսը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեծ հավանականությամբ գաղտնալսվել է ոչ թե Վանեցյանի, այլ Խաչատրյանի հեռախոսը

ԳԱՐԵԳԻՆ ԽՈւՄԱՐՅԱՆ


Լսեցի ձայնագրությունը, ուսումնասիրեցի ձայնի գրաֆիկները: 20 տարի է հեռախոսով հարցազրույց եմ անում ու մոնտաժում այդ հարցազրույցները: Ուզում եմ ասել՝ լավ գիտեմ, թե ինչ տեսք ունի հեռախոսային ձայնագրությունը: Վերջը ռադիոյում եմ աշխատում:

Տպավորությունն այնպիսին է, որ ձայնագրում էին ոչ թե Վանեցյանի, այլ Խաչատրյանի հեռախոսը: Խաչատրյանի ձայնը հնչում է այնպես, ինչպես այն կլսվեր Խաչատրյանի իսկ լսափողում, Վանեցյանինը հակառակը՝ կորուստներով էր: Մի խոսքով, կապը «ճշգրիտ գիտություն է», ու եթե ձայնի հետ ձայնագրելուց հետո հատուկ չեն «խաղացել», ապա շատ-շատ մեծ հավանականությամբ գաղտնալսվել է հենց Սասուն Խաչատրյանի համարը:

Գուցե սա իրոք արտահոսք է հենց ԱԱԾ-ից: Չեմ կասկածում, որ ՀՔԾ-ի պետին լսում են, ու դա նորմալ է:
ԱԱԾ-ից բացի զուտ տեխնիկապես սա կարող էին անել ՀՀ տարածքում գործող ցանկացած դեսպանատնից: Բջջայինները գաղտնալսող սարքը չեմ կարծում, որ շատ մեծ գաբարիտներ պիտի ունենա, իսկ դիվանագիտական բեռները չեն ստուգվում:

Կասկած չունեմ, որ նման սարքավորումներ վաղուց դրված են և՛ Ամերիկյան, և՛ Ռուսական դեսպանատանը: Իրանցիները, օրինակ, Իսլամական հեղափոխության ժամանակ գրավված Ամերիկայի դեսպանատան շենքում իրենց կառավարական կապը գաղտնալսող մի ամբողջ սարքասրահ բացահայտեցին: Հիմա այնտեղ թանգարան է՝ ցուցադրում են բոլոր ցանկացողներին:

Սա կարող էր անել ով ասես՝ ներմուծելով հատուկ սարքն առանձին պլատաներով և հավաքելով այն տեղում:

Այն կարող էր արտադրված լինել և Հայաստանում. առնվազն 3 գիտաարտադրական միավորում կա, որ կարող են նման սարք ստանալ:
Ի դեպ, զուտ տեխնիկապես ու շատ տեսականորեն սա կարող էր Թուրքիայի տարածքից էլ արվել:

Մի խոսքով, բջջային կապը շառ է: Ու ես լուրջ համոզված էի, որ այդ ռանգի պաշտոնյաներն ու առհասարակ պետական գաղտնիք կրողներն ընդհանրապես բջջայինով չեն խոսում նույնիսկ կենցաղային թեմաներով:

Ուստի շատ ավելի հանգիստ ու ապահով ինձ կզգամ, եթե երկրի հետախուզության ու հակահետախուզության համար պատասխանատու մեկ այլ մարդ նշանակվի Վանեցյանի փոխարեն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan