Ինչպես է փոքրիկ համատիրությունը հաղթելու Գազպրոմին. «Թարմ ուղեղով». Նախընտրական հավելված՝ Էմիլ Սարգսյանի հետ



Քաղաքային ընտրություններին ընդառաջ Լրատվական Ռադիոն շարունակում է քաղաքային կառավարման մոդելների որոնումը: Այսօրվա հաղորդումը քաղաքային ամենաթերագնահատված ինստիտուտի՝ համատիրության մասին է: Մեր այսօրվա հյուրը եզակի կայացած համատիրություններից մեկի՝ Ծարավ Աղբյուր համատիրության նախագահ Էմիլ Սարգսյանն է, ով կարծում է, որ տասնամյակներ շարունակ երկրի իշանությունները հատուկ խոչընդոտել են համատիրությունների կայացումը, որովհետև ինքնակազմակերպված սեփականատերերի ցանկացած միություն իշխանության համար գլխացավանք է: Այն գիտակցում է իր շահերն ու իրավունքները, գործում համակարգված և տեղային մակարդակով ունակ է թելադրել իր կանոնները: Մասնավորապես այս համատիրությունը ձեռնոց է նետում Գազպրոմին ու մեծ հավանականությամբ հաղթելու է: Հաղորդում անկախ ու կայացած համատիրություն ստեղծելու բոլոր նրբությունների և ստորջրյա քարերի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ կտա նոր քաղաքային իշխանություններին նման համատիրություններ ստեղծելու և խթանլու քաղաքականությունը: