Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է տապալել ԼՂ հարցով բանակցությունները». Ալիև

«Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է տապալել ԼՂ հարցով բանակցությունները». Ալիև
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է տապալել ԼՂ հարցով բանակցությունները». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը, Ինչպես հաղորդում է՝ Tert.am-ը, այս մասին գրում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի կայքը:

Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով «հակասական հայտարարություններով», և այդ հայտարարություններն «առնվազն զարմանք են առաջացնում»:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ անցկացնելու Հայաստանի վարչապետի հնչեցրած թեզն անընդունելի է:

Բացի այդ, նա աննպատակահարմար է համարում հայտարարությունն առ այն, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են: Այդ առնչությամբ Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»:

«Ալիևն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ կարծիք է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,- ընդգծվում է հաղորդագրությունում:

Ալիևը նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին չեզոք դեր չստանձնել Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի առնչությամբ։

Ադրբեջանի նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարության զարգացմանը, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan