Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետ Փաշինյանը վերահաստատում է Արցախի հարցով բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվելու իր պատրաստակամությունը

Վարչապետ Փաշինյանը վերահաստատում է Արցախի հարցով բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվելու իր պատրաստակամությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետ Փաշինյանը վերահաստատում է Արցախի հարցով բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվելու իր պատրաստակամությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծապես կարևորում է բանակցություններում Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը: Վարչապետը նաև վերահաստատում է բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվելու իր պատրաստակամությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ հերթական քառօրյայի վերջին նիստին՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանի դիտարկմանը:

Վարդապետյանը նշեց՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Արցախը, որպես բանակցային կողմ դարձնելու հայտարարությանը, նշել է՝ բանակցությունների խոչընդոտի պատասխանատվությունն այդ դեպքում ընկնում է Հայաստանի վրա:

«Իհարկե, ես բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել բանակցային գործընթացի մեջ ներգրավվել լիարժեք: Ես ասել եմ, որ իրավասու եմ համարում ինձ բանակցել Հայաստանի անունից, քանի որ ՀՀ վարչապետ եմ, բայց իրավասու չեմ Արցախի անունից: Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, քանի որ իրենք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը, որն ի վիճակի է բանակցել Արցախի անունից»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց՝ ասվածի մեջ սենսացիոն բան չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում Արցախի վերջնական կարգավիճակի առումով նշվում է Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը: Այսպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը:

«Մենք շատ պարզ դնում ենք շատ պարզ հարց՝ բանանցում ենք ուղղակի բանակցելու, թե հարցը լուծելու համար: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպես ենք պատկերացնում հարցի լուծումը առանց հակամարտության կողմի: Եթե մենք բանակցում ենք բանակցելու համար, մենք պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատի: Սակայն քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է, որ մենք ընդհանրապես չենք մոտեցել հարցի կարգավորմանը»,- նկատեց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների արդյունքում: «Ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս: Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել, և Հայաստանը հրաժարվել է դրանից»,- ասաց վարչապետը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan