Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովը դեկտեմբերի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, զրույցի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփմանը:

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները արձանագրել են Եվրասիական տնտեսական միության առաջընթացի զարգացումը, միջազգային ասպարեզում կառույցի հեղինակության բարձրացումը և արտասահմանյան գործընկերների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի  հետ համագործակցության հաստատման մեջ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan