Ի՞նչ 48.6%, ԱԺ արտահերթ ընտրության մասնակցության իրական թիվը 62.5% է. «Վիճակախոսություն»



«Վիճակախոսություն» հաղորդաշարի հեղինակ Հրանտ Միքայելյանը պնդում է, որ ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը շատ ավելին է եղել, քան 2017 թվականի խորհրդարանական ընտրությանը: Ըստ հեղինակի, Հայաստանում դեկտեմբերի 9-ին գտնվել է 2 մլն 18 հազար ընտրող: Հետևաբար ընտրությանը մասնակցել է ոչ թե ընտրողների 48.6 տոկոսը, ինչպես ասում է պաշտոնական վիճակագրությունը, այլ կեսից ավելին՝ 62.5%: Ի՞նչ այլ հետաքրքիր մանրամասներ է պատմում վիճակագրությունը ԱԺ արտահերթ ընտրության մասին: