Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցը բավական հագեցած էր, արդյունքներն էլ՝ տեսանելի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանն՝ ամփոփելով այցը։

«Գերմանիայում տնտեսական առումով բավական դրական քննարկումներ ենք ունեցել։ Բոլոր գործընկերների հետ հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, նրանք դրական արտահայտվեցին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սիմենս» ընկերության կողմից Հայաստանում, լավ դաշտ են ստեղծում գերմանական ներդրումների համար»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ գերմանական կողմի հետ մի քանի նախագիծ են քննարկել, որոնց մեծ մասն արժանացել է աջակցության։ 

«Նախագծերը վերաբերում են ոչ միայն տնտեսական, այլև համայնքային զարգացման, կրթության, առողջապահության ծրագրերին։ Մեկ օրինակ նշեմ. մեր օրակարգում է գտնվում քաղցկեղի բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու, փոխպատվաստման կենտրոն ստեղծելու հարցը։ Հայաստանի քաղաքացիները, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոշ դեպքերում չեն կարողանում Հայաստանում բուժվել և գալիս են Գերմանիա, ինչը խնդիր է։ Գերմանիան քննարկում է այդ խնդիրը Հայաստանում լուծելու հարցը, որպեսզի առողջական խնդիր ունեցողները ստիպված չլինեն հասնել Գերմանիա»,- ասաց վարչապետի խորհրդականը։
Նա տեղեկացրեց, որ մարտ ամսին նախատեսվում է Գերմանիայից գործարարների այց Հայաստան։ 

«Բացի այդ, ուզում եմ կարևորել այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ու Գերմանիայի բիզնես ասոցիացիաների միջև ստորագրված հուշագիրը։ Ուրախ եմ նաև ասել, որ կանցլերի հետ հանդիպման ժամանակ նշվեց, որ Գերմանիան պատրաստ է լայն կերպով մասնակցել աշնանը Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին»,- հավելեց նա։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan