Մասնավորեցում, գույք պարտքի դիմաց, մուտք ԵԱՏՄ... քաղաքական ո՞ր որոշումը դարձավ ճակատագրական մեր տնտեսության համար. «Վիճակախոսություն»



Ինչու՞ Հայաստանի տնտեսությունը նախորդ 30 տարում չկարողացավ զարգանալ ու մնաց ոչ այդքան պատվաբեր լիգայում: Որպես պատասխան կան մի շարք օբյեկտիվ հիմնավորումներ, ինչպես օրինակ Արցախյան պատերազմը, երկրաշարժը, ԽՍՀՄ տնտեսությանը գերինտեգրված լինելը: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը քաղաքական վիճելի որոշումներն էին. գործարանների մասնավորեցում, գույք պարտքի դիմաց, ԵԱՏՄ անդամակցություն և այլն: Ե՞րբ, ո՞ր պահին Հայաստանը կորցրեց տնտեսական զարգացման իր հնարավորությունը: Թեմայի մասին է «Վիճակախոսություն» հաղորդաշարի այս թողարկումը: