Ստեփանակերտը փորձում են Երևանի դեմ օգտագործել և հակառակը. Վիտալի Բալասանյանի հայտարարության հետքերով. «Սա Հայաստան է, և վերջ»



Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի օրերս արված հայտնի հայտարարությունը, որտեղ կոչ էր արվում չհատել Արցախի սահմանը բոլոր նրանց, ովքեր Արցախը ՀՀ մարզ են համարում, կարծես թե, պատահական չէ: Երկրում 2 զուգահեռ քաղաքական վերնախավ կա և 2 զուգահեռ քաղաքական ինքնության հեռանկար: Արցախի ինքնորոշում կոչված խաղն օրըստօրե ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Վաղուց ժամանակն է վերադառնալ ՀՀ Անկախության Հռչակագրին, իսկ Գորիս-Բերձոր ճանապարհահատվածը պետական սահման անվանողներին հանձնել հակահետախուզության մարմիններին: