Ո՞րն է Քարվաճառի ռազմավարական նշանակությունը. «Հետախույզի օրագիրը»



1990-ականների զարգացումներին հետևելով՝ պիտի ասենք, որ Արցախյան պատերազմում հաջողությունների հաղթարշավը սկսվեց Քարվաճառի ազատագրումից հետո: Քարվաճառի ռազմավարական նշանակությունը թերագնահատել անհնար է, դա նաև թուրքերը գիտեն: Նրանք 20-ականների սկզբին այդ շրջանն անգամ քրդերով էին բնակեցնում, թեև հետո կասեցրեցին այդ որոշումը՝ վախենալով դաշնային պետության վերածվելու հեռանկարից: Խորհրդային տարիներին ամեն ինչ անում էին, որպեսզի տեղի բնակչությունը չհեռանա Քարվաճառից:
Մենք այսօր պետք է առավելագույնը պատկերացնենք Քարվաճառի դերն ու նշանակությունը, պարտավոր ենք ճանաչել այն, ինչը պաշտպանում ենք: