Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են

Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են

Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները սկսել են ոստիկանության ուղղությամբ տարբեր առարկաներ նետել, ինչին ի պատասխան ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Հատկապես սուր է իրավիճակը Փարիզի Ռիշար-Լենուար թաղամասում, որտեղ անհայտ անձինք այրել են ավտոմեքենա և մի քանի աղբամաններ:

 «Le Figaro»-ն տեղեկացնում է, որ հրապարակում տեսանելի է ծուխ, ըստ տարածվող տեղեկությունների այրվում են բարիկադները: Ուժեղացված ռեժիմով աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները:

Արդեն Փարիզի ոստիկանությունը 137 մարդու ձերբակալել է:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» խոշոր ակցիան սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ պահանջով չբարձրացնել վառելիքի և բենզինի գները: Ֆրանսիայի 

իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից 

դժգոհ քաղաքացիները շարունակում են իրենց ակցիաները, չնայած

ղեկավարությունը տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում իրավիճակը 

մեղմելու համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan