Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել Է Զելենսկուն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել Է Զելենսկուն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել Է Զելենսկուն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաջողություններ Է մաղթել նրան եւ ընտրությունները կարեւոր փուլ Է համարել Ուկրաինայի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոսել Է Ուկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկու հետ եւ շնորհավորել նրան ապրիլի 21-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ ընտրությունները կարեւոր փուլ Է համարել Ուկրաինայի պատմության մեջ, նշելով դրանց խաղաղ ու ժողովրդավարական բնույթը»,- նշվում Է մամուլի համար արված հաղորդագրության մեջ: Միացյալ Նահանգների ղեկավարն «ընդգծել Է ԱՄՆ-ի վճռական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ պատրաստակամություն հայտնել ընտրված նախագահ Զելենսկու եւ ուկրաինական ժողովրդի հետ միասին աշխատել բարեփոխումների իրականացման համար, որոնք կամրապնդեն ժողովրդավարությունը, կբարձրացնեն բարեկեցության մակարդակը եւ արմատախիլ կանեն կոռուպցիան» երկրում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan