Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շրի Լանկայում պայթյուններից զոհվածների թիվը հասել Է 290-ի. Hindustan Times

Շրի Լանկայում պայթյուններից զոհվածների թիվը հասել Է 290-ի. Hindustan Times
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Շրի Լանկայում պայթյուններից զոհվածների թիվը հասել Է 290-ի. Hindustan Times

Շրի Լանկա կղզի-պետությունում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 Է: Ապրիլի 22-ին այս մասին հայտնել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ: Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st նորությունների պորտալը հայտնել Էր պայթյունների շարքի 262 զոհերի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ եւ Դեմաթագոդայի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Պայթյուններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել Է 13 մարդ: Ոստիկանությունը նաեւ հայտնաբերել Է մի բեռնատար, որը կարող Էին օգտագործել հարձակումների ժամանակ: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների հետ կարող Է առնչություն ունենալ տեղի «Թաուհիդ ջամաաթ» արմատական խմբավորումը: Ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ կոմիտեն, որը կարգադրել Է ստեղծել երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երկրի դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, պլանավորված պետական քննությունները հետաձգվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan