Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զելենսկիին հրավիրել են Ղրիմ այցելել

Զելենսկիին հրավիրել են Ղրիմ այցելել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զելենսկիին հրավիրել են Ղրիմ այցելել

Ուկրաինայի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած Վլադիմիր Զելենսկին կարող է Ղրիմի թերակղզի այցելել, ինչի մասին տեղեկացրել է Ղրիմի խորհրդարանի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը:

Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան հույս է հայտնել, որ Զելենսկին «բավականաչափ տղամարդկություն կունենա ակնհայտ բաները գիտակցելու, ղրիմցիների՝ հինգ տարի առաջ Ռուսաստանի օգտին արած ընտրությունը հասկանալու և ընդունելու համար»:

«Ռուսական Ղրիմը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղությամբ այստեղ գալ ու տեսնել, թե ինչ անասելի տեմպերով է զարգանում տարածաշրջանը»,-ասել է Գեմպելը, որը, սակայն, ուկրաինական ղեկավարության վարած քաղաքականությունում կտրուկ փոփոխությունների ակնկալիք չունի:

Պաշտոնյայի կարծիքով՝ ուկրաինական էլիտաները կօգտվեն նոր նախագահի անփորձությունից, երկիրը պրոֆեսիոնալ ղեկավարելու թիմի բացակայությունից:

Հիշեցնենք, որ 2014 թ. անցկացված հանրաքվեի արդյունքում Ղրիմի թերակղզին ներառվել է ՌԴ կազմում, սակայն Կիևն այն համարում է իր՝ ժամանակավորապես Ռուսաստանի կողմից շրջափակման մեջ գտնվող տարածքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին 73,18% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 90,25%-ի մշակումից հետո: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,49% ձայն: Այդ մասին են վկայում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan