Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ փոխխոսնակը կարևոր իրադարձության արձանագրում է համարում Քաղաքացու օրը տոնելը

ԱԺ փոխխոսնակը կարևոր իրադարձության արձանագրում է համարում Քաղաքացու օրը տոնելը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ փոխխոսնակը կարևոր իրադարձության արձանագրում է համարում Քաղաքացու օրը տոնելը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը Քաղաքացու օրը նշելը ոչ թե հերթական տոնախմբություն, այլ կարևոր իրադարձության արձանագրում է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու գերակայության ու դերի բարձրացման մասին է: Եվ այդ քաղաքացին է այսուհետև որոշելու գրեթե ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում: Այդ օրը չնշելը, առավել ևս նմանատիպ համեստ ձևով, կարծում եմ սխալ կլիներ»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ հաճախ խոսում են տոնը նշելու մասին, բայց չեն ասում, թե ինչպես է այն նշվելու:

«Շատ հաճախ խոսում են տոնը նշելու մասին, բայց չեն ասում, թե ինչ է լինելու: Խոսքը 124 միլիոն դրամի փուչիկ առնելու մասին չէ, այլ՝ քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն ավելի շատ բարձրացնելու ու այդ երևույթն ավելի շատ զարգացնելու մասին, որը Հայաստանի Հանրապետությանը բերելու է ավելի մեծ հաղթանակներ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար 

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի

124 մլն դրամ: 124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում 

պետք է պատշաճ կերպովիրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված 

միջոցառումներ:

Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ

 օրը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan