Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը

Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում որոտացած 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, ևս 480-ը վիրավոր են, գրում է The Guardian-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 290 զոհի մասին:

Շրի Լանկայի իշխանությունները ողբերգության առնչությամբ ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել՝ խնդրելով բնակիչներին տների մոտ սպիտակ դրոշներ կախել: Տեղի ժամանակով ժամը 8:30-ի սահմաններում կղզային պետության բնակիչները 3 րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, այնուհետև սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ անցած կիրակի՝ Սուրբ Հարության օրը, Շրի Լանկայի եկեղեցիներում և հյուրանոցներում ընդհանուր առմամբ 8 պայթյուն էր որոտացել: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 30 կասկածյալի:

Երկրի իշխանություններն ահաբեկչության համար մեղադրում են իսլամիստ ծայրահեղականների «Ազգային Թհովֆիք Ջամաաթ» խմբավորմանը, որը քիչ է հայտնի և մինչ այդ լուրջ հարձակումներ չի իրականացրել:

Հաղորդվում է նաև, որ Շրի Լանկայի անվտանգության ծառայությունը պայթյուններից առնվազն 10 օր առաջ զգուշացվել է ծրագրվող հարձակման մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել, մինչդեռ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են զգուշացմանն անտեղյակ լինելու մասին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan