Փախուստի դիմած գեներալները պետք է դատվեն դավաճանության հոդվածով. «Սա Հայաստան է և վերջ»



Երբ բարձրաստիճան սպան քաղաքական ապաստան է հայցում այլ երկրից կամ դեսպանը պաշտոնը թողնելուց հետո դառնում է այլ երկրի քաղաքացի, թոշակ ստանում այլ պետությունից, նշանակում է, որ նա ծառայել է Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային, Թուրքիային... բոլորին, բացի Հայաստանից: «Լավագույն» օրինակներից մեկը Ռոբերտ Քոչարյանն է, որը պաշտոնը թողնելուց հետո աշխատանքի անցավ ռուսական ընկերությունում կամ մեր գեներալները, ովքեր թոշակ են ստանում Ռուսաստանից: Այդպիսիններին պետք է դատել դավաճանության հոդվածով, որովհետև նրանք չեն ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետությանը: