Աշխարհում տարեկան ավելի քան 1 մլն երեխա Է մահանում պատվաստումների բացակայության պատճառով (ԱՀԿ). «Ռադիոառողջարան»



Պատվաստումները փրկում են երեխաների կյանքը` պաշտպանելով նրանց վարակիչ, երբեմն մահաբեր հիվանդություններից: Պատվաստումների շնորհիվ է, որ նորածինների և հղիների համար մահացու համարվող փայտացումը վերացվել է գրեթե բոլոր երկրներում՝ բացառությամբ 15 երկրի: ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում տարեկան ավելի քան 1 մլն երեխա Է մահանում պատվաստումների բացակայության պատճառով: Պատվաստումների առանձնահատկությունների և հնարավոր բարդությունների մասին զրուցել ենք «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. Մարի Դարակչյանի հետ:
Նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ: