Պետք է գտնել մեկ հզոր գաղափար, որը կմիավորի 10 միլիոն հայի.«Հայացք Հայքից»



Մենք չենք ազատվել նախկին համակարգից և կա վտանգ, որ ապագայում այն կվերականգնվի, մաքրվել հնարավոր է, բայց հեշտ չէ: Մեր իրականությունը բնորոշող երեք հիմնական խորքային երևույթները չեն փոխվել. մենթալիտետը նույնն է մնացել, առաջնորդվում ենք դրսից բերած օրենքներով, չենք բարձրացրել մեր ազգային ոգին, հակառակը՝ ջարդում ենք: Չենք փոխում մեր կապիտալիստական մտածելակերպը: Համանման իրավիճակում գտնված երկրների փորձը հուշում է, որ գրեթե բոլոր դեպքերում էլիտան՝ ընտրանին, մի շատ բարձր գերնպատակ է դրել և փորձել ժողովրդին տանել այդ ուղղությամբ: Մեր քաղաքական էլիտան հիմա հիմնականում մակերեսային, կենցաղային գործերով է զբաղված:
Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հյուրը գրող, քաղաքական վերլուծաբան Պեպանյանն է: