Ինչու՞ ԱՄՆ Սենատը մերժեց Հայկական մանդատը. «Մոդուս վիվենդի»



1920-թվականի հունիսի 1-ն առանձակի կարևոր էջ է մեր պատմության մեջ. այդ օրը ԱՄՆ սենատը մերժեց Հայկական մանդատի հարցը: Առաջին հայացքից բացասական թվացող այդ իրադարձությունը խորությամբ ուսումնասիրելու դեպքում կհասկանանք, որ իրականում դա դրական էր մեզ համար: Ըստ էության, Հայկական հարցը Սենատում բարձրացնելով՝ Միացյալ Նահանգները դադարեց ճանաչել իբրև Թուրքիայի տարածք Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրապիզոնը: Միացյալ Նահանգները չէին կարող ստանձնել Հայաստանի մանդատը, քանի որ չունեին դրա իրավական հիմքը: Այդուամենայնիվ, այդքանը հաշվի առնելով հանդերձ, Վիլսոնը գնաց այդ քայլին և Սենատում բարձրացրեց Հայկական հարցը. հարց է առաջանում՝ ինչու՞: