Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին

Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, հունիսի 11-ին Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել Է «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նամակի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթում ասված Է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԻՊ-ի, «Ալ Քաիդայի», «Թալիբանի» եւ նրանց հետ կապված խմբավորումների դեմ գործողություններն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում եւ Նիգերում:
Բացի դրանից, Թրամփը Կոնգրեսի ղեկավարությանը ծանուցել Է, որ ամերիկացի զինծառայողները խաղաղապահ ուժերի եւ զինվորական դիտորդների առաքելությունների կազմում են Եգիպտոսի Սինայի թերակղզում եւ Կոսովոյի սերբական երկրամասում, ահաբեկչության դեմ պայքարի գործում օգնում են Ֆիլիպինների կառավարությանը, ինչպես նաեւ բանակված են Կուբայի Գուանտանամոյի ռազմածովային հենակայանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan