Մեծ բիզնեսը հեղափոխությունից հետո. «Բիզնեսի անատոմիա»



Խոշոր ձեռնարկատեր Արման Սահակյանը, խոսելով գործարար աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասին, նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մարդկանց տրամադրությունը ընդհանուր առմամբ բավական բարձրացել է, ինչը չի կարող չազդել բիզնեսի վրա: Երկրում տիրող լավ էներգետիկան նպաստել է անշարժ գույքի թանկացմանը և շինարարության ծավալների աճին: Եվ ընդհանրապես, շատերի մոտ նկատվում է ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն, որի պտուղները պիտի որ քաղենք մոտակա տարիներին: Սակայն, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնց շուրջ էլ զրուցել ենք «Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի այս թողարկմանը: