Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել է Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:

 
Նշվում է, որ ներկա են եղել ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարը, ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի, Էստոնիայի և Լիտվայի դեսպանները:

«Հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրավիճակը հարթելու համար պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ապակայունացման կոչեր չեն անում»,- գրված է հայտարարությունում:

 
«Ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, Վրաստանը կայունության օջախ է հանդիսանում: Բնականաբար, բարդ չէ գլխի ընկնելը, թե ում է ձեռնտու իրադարձությունների լարված ընթացքն ու ապակայունացումը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan