Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Visa-ն հայտարարել է Կովկասում Visa-ի Տարածաշրջանային նոր մենեջեր նշանակելու մասին

Visa-ն  հայտարարել է Կովկասում Visa-ի Տարածաշրջանային նոր մենեջեր նշանակելու մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Visa-ն հայտարարել է Կովկասում Visa-ի Տարածաշրջանային նոր մենեջեր նշանակելու մասին

Visa-ն այսօր հայտարարել է Քրիստինա Դորոսին Կովկասում Visa-ի Տարածաշրջանային մենեջեր նշանակելու մասին: Իր նոր պաշտոնում Քրիստինա Դորոսը կկենտրոնանա Կովկասի տարածաշրջանում էլեկտրոնային վճարումների բիզնեսի զարգացման վրա՝ ընդլայնելով Visa-ի ներկայությունն այս շուկաներում, ինչպես նաև բանկերի, առևտրականների և քարտապանների համար ընկերության ներկայացրած կարևորության բարձրացման վրա:

«Մենք ուրախ ենք հայտարարել Կովկասում Տարածաշրջանային մենեջերի պաշտոնում Քրիստինա Դորոսի նշանակման մասին: Ես վստահ եմ, որ կառավարչական և առաջնորդության փորձված հմտությունների, ինչպես նաև վճարումների ոլորտի և տարածաշրջանային բիզնեսի խորությամբ իմացության շնորհիվ Քրիստինան բիզնեսը կառաջնորդի դեպի նոր բարձունքներ, որն էլ կընդգծի այն կարևորությունը, որը մեզ համար ներկայացնում են Կովկասի տարածաշրջանի երկրները»,- ասել է CISSEE տարածաշրջանում Visa-ի ավագ փոխնախագահ և ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան:

Քրիստինա Դորոսն ավելի քան 20 տարվա փորձ ունի մանրածախ բանկային ծառայությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, քարտային և մոբայլ վճարումների ոլորտում: Քրիստինան Visa-ին միացել է 2016-ից՝ ղեկավարելով տարածաշրջանային Հիմնական պրոդուկտների թիմը, 2019-ից եղել է CISSEE-ում Visa-ի փոխնախագահի պաշտոնակատարը, Լուծումների բաժնի ղեկավարը՝ համակարգելով Հիմնական պրոդուկտների (Debit, Credit և Premium) աշխատանքը, Loyalty հարթակի մշակումը, Digital Solutions-ն ու Push Payments-ը, որոնք բոլորն էլ հանդիսանում են էլեկտրոնային վճարումների աճի հիմքը: Քրիստինայի մասնագիտական հաջողությունների թվում են Premium benefits-ի կատարելագործումը, Ուկրաինայում և Բելառուսում Loyalty ծրագրի մեկնարկը, ՓՄՁ-ների համար Tap to Phone տեխնոլոգիայի մեկնարկում կատարած ներդրումը, և այլն:

 «CISSEE տարածաշրջանում Visa Պրոդուկտների թիմի ղեկավարի պաշտոնում իմ ուշագրավ փորձից հետո ես ուրախ եմ ղեկավարելու Visa-ի գործունեությունը Կովկասի տարածաշրջանում: Սա հետաքրքիր ու դժվարին հնարավորություն է՝ մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի շատ նորարարություններ և առավելություններ ներկայացնելու, ինչպես նաև շուկայում մեր ներկայությունն ընդլայնելու տեսանկյունից՝ ձևավորելով վճարումների ապագան և խթանելով նորարարությունն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Քրիստինա Դորոսը:

Visa Inc.-ը (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատար է: Մեր առաքելությունն է միավորել աշխարհն ամենանորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ անհատներին, ձեռնարկություններին և տնտեսություններին բարգավաճման հնարավորություն ընձեռելով: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan