Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախում։


Ինչպես  հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջև համագործակցության և փորձի փոխանակման շարունակականությունը։

Արցախի ֆինանսների նախարարության աշխատակիցները ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ԱՀ հարկային մարմնի ձեռքբերումների վերաբերյալ շնորհանդես։ Միջոցառման շրջանակում ամփոփվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների ձեռքբերումները՝ նախորդ թիմային աշխատանքի ամրապնդմանն ուղղված միջոցառումից առ այսօր և նախանշված նպատակներին հասնելու համար իրականացված քայլերը: Քննարկվել է ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Կազմակերպվել են խաղեր՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն այցելել են նաև Կենտրոնական պաշտպանական ուղղության զորամաս։

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan