Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բարեգործությունը փոխել զարգացման ծրագրերով. Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն

Բարեգործությունը փոխել զարգացման ծրագրերով. Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բարեգործությունը փոխել զարգացման ծրագրերով. Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ կատարված ներդրումային ծրագրին, իրականացրած աշխատանքին: «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Նա նշեց, որ վաղուց էր պլանավորում այս կենտրոն գալը, որովհետև բազմից լսել էր հաջող ծրագրի մասին:

«Այն ինչ տեսա, իսկապես սպասում էի: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գործադրած ջանքի համար, որ Հայաստանի սրտում, որը Թումանյանի ծննդավայրն է, վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հեղափոխության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում Հայաստանում հեղափոխությունը սկսել է ավելի վաղ, քան այն տեղի է ունեցել: Իհարկե, 2018 թվականին սկսվեցին քաղաքական գործընթացներ, սակայն ավելի վաղ տեղի էին ունեցել զարգացումներ,  որոնք շատերի համար չեն ընկալվել որպես հեղափոխական, հեղափոխության տնտեսական հիմքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, ովքեր բիզնեսի, գիտության, տնտեսության մեջ նոր գաղափարներ են կյանքի կոչել, իրականացրել են ծրագրեր՝ դուրս լինելով ավանդական օլիգարխիկ շրջանից:

«Տեսնում ենք, որ կան տարբեր նախաձեռնություններ: Եվ տեսնում ենք Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանում անելիքի վերաբերյալ: Ոչ միայն ուտելիք, կոշիկ տալն է իրականացվում, ինչը ևս կարևոր էր: Չէ, որ հենց այդ աջակցության շնորհիվ ժամանակին Հայաստանը փրկվեց սովից, աղետից: Բայց այսօր իրավիճակն այլ է: Եկավ մի պահ, երբ Սփյուռքի ընկալումը փոխվեց, մարդիկ եկան այն եզրակացության, որ բարեգործական տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանության: Այն է՝  իրականացվեն ծրագրեր, որոնք կփոխեն մարդկանց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նոր բանաձևը պետք է լինի հետևյալը, այնպես անել, այնպիսի ծրագրեր իրականացնել, որ մարդիկ հավատան իրենք իրենց: Ըստ նրա՝ սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձևը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, նրանց հետ էին հույս կապում: Անելիքը տեսնում էին քաղաքական առաջնորդի դաշտում: 2018 թվականին իրենք հավատացին իրենց, հասկացան որ որոշիչ ուժ են:

«Այդ պրոցեսը սկսվել է վաղուց: Գյուղերում երեխաները ծնվում են ու տեսնում ցեխոտ փողոց, կիսաքանդ տներ, լսում են կողքից, թե, այ բալա ջան, ինչ կարող ես անել, ոչ փող ունես, ոչ թիկունք ունես և այլն: Հեղափոխությունը երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը: Այս ծրագրերի առանցքը հենց դա է՝ օգնել մարդկանց, որ հավատան իրենց ուժերին: Ահա տեսնում ենք, որ 50 կամ 40 տարեկան մարդը գալիս է  երեխայի հետ նույն սենյակում սովորում է: Ի դեպ, ես եղել եմ պատգամավոր, ու  9-րդ դասարանի երեխաների հետ Ամերիկյան համալսարանում անգլերեն եմ սովորել»,-ասաց նա:

 
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ամեն օր նոր գաղափարով, նոր հմտությամբ, նոր գիտելիքով չհարստանալով՝ մենք ժամանակ ենք կորցնում: Նա ավելացրեց, որ այսօր դուրս ենք եկել հուսահատության փոսից և անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին: Եվ մեծ ծրագրերի, տարբեր ոլորտային ճյուղերին աջակցելու, ներդրումների կողքին ՀՀ վարչապետը կարևորում է այսպիսի կրթական կենտրոնների առկայությունը, որոնց միջոցով երեխան պատրաստվում է վաղվան:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan