Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացնում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին այցելությունից

Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացնում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին այցելությունից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացնում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին այցելությունից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ այցելել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պահման պայմանների հետ կապված որևէ դժգոհություն չի ներկայացվել իրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, և առհասարակ Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր հարցերն իմ ուշադրության ներքո են: Դա Հայաստանում ամենաարդիական հարցերից է։ Ես մի քանի օր առաջ այցելել եմ Քոչարյանին՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ փաստաբանական թիմը պահման պայմանների հետ կապված: Իմ խնդիրը հիմա պահման պայմանների հետ կապված հարցերն են: Պահման պայմանների հետ կապված որևէ դժգոհություն չներկայացվեց,նույն վիճակն է»,-ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է գործի դատաքննությանը վերաբերող հարցերին, թեև ՄԻՊ-ին մտահոգություններ ներկայացվել են, սակայն Թաթոյանը շեշտեց, որ իրավունք չունի միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատականներ տալ:

Նա նշեց, որ պաշտպանական կողմի՝ կոնկրետ դատավորների գործողություններին վերաբերող հարցերին, մտահոգություններին տեղյակ է: «Սակայն ես հիմա դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Պաշտպան Ալումյանն ինձ հրապարակային դիմել էր, դրանից հետո մենք խոսել ենք, քննարկել ենք հարցը և պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ փաստարկները գրավոր կներկայացնի, որն էլ մանրամասն ուսումնասիրելուց հետո կհասկանանք՝ մեր իրավասությանը վերաբերում է, թե ոչ»,-ասաց Թաթոյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan