Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դավիթ Սահակյանցը հայտնել է Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին

Դավիթ Սահակյանցը հայտնել է Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Սահակյանցը հայտնել է Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին

Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը և նրա մայրը` ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին: Նրանք պատճառաբանում են, որ չեն ցանկանում լինել մի կառույցի անդամ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է:


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Սահակյանցն ասաց, որ այս տարի դիտել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված ֆիլմեր, որոնք, մեղմ ասած, իրեն դուրս չեն եկել: «Ցուցադրվել են ադրբեջանական, թուրքական կինոնկարներ: Անդրադարձ կար նաև տրանսգենդեր երևույթին: Այդ  ֆիլմն անգամ մրցանակի է արժանացել: Նմանատիպ ֆիլմեր նախկինում էլ են ներկայացվել, բայց ամեն տարի հնարավորություն կար կանխել դրանց ցուցադրումը: Այս տարի այդպես չեղավ»,- շեշտեց Սահակյանցը:

Նա ընդգծեց, որ տարբեր կինոփառատոններում նմանատիպ կինոնկարներ ցուցադրելն ասես նորաձև է դարձել: «Կինոփառատոններում կան պայմաններ. մրցանակի արժանանալու համար պետք է նկարահանել նմանատիպ թեմաներ բարձրաձայնող ֆիլմեր: Ըստ իս` դա արվեստի հետ ոչ մի կապ չունի»,- նշեց Սահակյանցը:

Մուլտիպլիկատորը բացառում է վերադառնալ կինոմիություն անգամ Հարություն Խաչատրյանի հետ զրուցելու դեպքում: Նա հավելեց, որ առավոտվանից տարբեր  լրատվամիջոցներից են իրեն զանգահարել` փորձելով հասկանալ նման որոշում կայացնելու պատճառը, սակայն կինոմիությունից իրեն ոչ մի զանգ չի եղել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan