Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները

Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ քննարկումն անցել է բավական արդյունավետ: Կառավարության քննարկմանը մասնակցած ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը,  «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ամփոփեցին հանդիպման արդյունքները:


Սիսակ Գաբրիելյանի խոսքով, որոշվել է, որ ՀՀ վարչապետին կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ, քննարկումներին, բացի պատկան մարմիններից, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ մասնակից կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Բավական անկաշկանդ մթնոլորտում անցավ հանդիպումը, մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները, դիտողություննեը, պատկան մարմինների թերացումները: Հույս ունեմ, որ նման հանդիպումների ժամանակ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն։ Բաժանենք ժամանակագրության, սահմանենք, թե ով է պատասխանատու, որ արդյունավետ լինի», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը մանրամասնեց կառավարության բարեփոխումները՝ առանձնացնելով բալային համակարգը, ըստ որի, խախտումների հաճախակիությունը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկելուն: Հաջորդ բարեփոխումը ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության լուծարումն է, որից հետո կստեղծվի մեկ միասնական համակարգ: Դա հնարավորություն կտա ավելացնել շրջիկ մեքենաների թվաքանակը, ինչը կհանգեցնի վարորդների զգոնության բարձրացմանը:

«Մյուս բարեփոխումը ես պայմանականորեն անվանել եմ հանրային վերահսկողության գործիք: Այսինքն՝ քաղաքացիները չպետք է անտարբեր լինեն, եթե տեսնում են խախտում անողին, ապա իրենք էլ կարող են մասնակից լինել ճանապարհային անվտանգության կազմակերպման գործընթացին »,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

 Պողոս Շահինյանը նշեց, որ վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը բոլորը համակարծիք էին, որ ոլորտում պետք են լուրջ փոփոխություններ: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ միաժամանակ անդրադարձ կատարելով բոլոր խնդիրներին:

«Կարծես, ամբողջ հասարակությունով ընկել ենք վարորդների ետևից, բայց չպետք է մոռանալ, որ վարորդը ճանապարհային երթևեկությունից օգտվողներից է: Բայց չէ՞ որ հետիոտնը նույնպես օգտվողներից է: Վարորդներն էլ բողոքում են հետիոտնից, ով որտեղից պատահի փողոցը հատում է: Մյուս կողմից՝ կա ճանապարհների կահավորման խնդիր: Հիմա մենք առաջարկում ենք համալիր մոտեցում: Այսինքն՝ մի կողմից լրջագույն աշխատանք տարվի թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, մյուս կողմից՛ փողոցներն այնպես կահավորվեն, որ հնարավորինս խուսափենք վթարներից ու զոհերից»,-ասաց Պողոս Շահինյանը: Նա ընդգծեց, որ միայն համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել:

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանն էլ անդրադարձավ ոստիկանության աշխատանքներին: Նա նշեց, որ այստեղ կարևոր է, որ ոստիկանությունն ակտիվ լինի:

 
«Քննարկմանը բարձրացրեցինք այդ հարցը և նշեցինք, որ պետք է ոստիկանը մոտիվացվի։ Քանի որ համակարգային կոռուպցիա չկա, հիմա իրենց գումարը քչացել է, ստացվում է, որ մնում է աշխատավարձը, ինչը շատ քիչ է: Հետևաբար, մոտիվացիա չկա: Մենք առաջարկեցինք մշակել ոստիկանությանը մոտիվացնելու մեխանիզմ »,-ասաց Լևոն Հարությունյանը:

Հաջորդ հարցը, որին բանախոսներն անդրադարձան, ճանապարհային երթևեկության վերաբերյալ դպրոցներում կրթական ծրագիր իրականացնելն է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan