Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սևանա լճի պահպանության հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ազգային պարկն անգործության է մատնված եղել

Սևանա լճի պահպանության հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ազգային պարկն անգործության է մատնված եղել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սևանա լճի պահպանության հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ազգային պարկն անգործության է մատնված եղել

Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանըկարծում է, որ «Սևան ազգային պարկն» անգործության է մատնված եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջավադյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչու քաղաքական հեղափոխությունից հետո չենք կարողանում չկեղտոտել Սևանը: «Ուզում եմ տեսնել, թե վերջին 1.5 տարում ով ինչ պետք է արվեր, որ չի արել: Պետական կառավարման համակարգում ո՞ վ ի՞նչ պետք է աներ վերջին 5 տարում, որ չի արել»,-հարցրեց պատգամավորը:

«Սևան ազգային պարկը անգործության էր մատնված: Եթե Սևան ազգային պարկը մեզ հետ համատեղ աշխատեր, մենք 10 մաքրման կայանների փոխարեն կունենայինք տեղադրված 100 մաքրման կայան»,-ասաց Ջավադյանը:

Մելքումյանն առաջարկեց անմիջապես քննարկումից հետո խմբակցությունում քննարկել ու հարց ուղղել կառավարությանը՝ ազգային պարկի հետ կապված: Նա նշեց՝ եթե Ջավադյանի ասած հիմնավորումը ճիշտ է, ապա ազգային պարկն այդ տեսքով չպետք է գործի: Սակայն պատգամավորը շեշտեց՝ ակնհայտ է, որ պետք է ազգային պարկ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan